Apple-ը ներկայացրել է տարվա լավագույն հավելվածների ցանկը

Apple-ը ներկայացրել է տարվա լավագույն հավելվածների ցանկը

Apple ընկերությունն ավանդույթի համարձայն ներկայացրել է App Store-ի տարվա լավագույն հավելվածները, այդ թվում են 2017–ի ամենահիշվող հավելվածներն ու խաղերը iPhone–ի, iPad–ի, Mac–ի, խելացի Apple Watch–ի և Apple TV–ի համար։

iPhone–ի համար տարվա լավագույն ծրագիրը դարձել է Calm հավելվածը, որը նախատեսված է նյարդերը հանգստացնելու, մեդիտացիայի և քնի որակը բարելավելու համար։

 

Լավագույն խաղ է ճանաչվել Splitter Critters–ը, որն, ըստ Apple-ի, զարգացնում է երևակայությունը և բացառիկությունը։

 

iPad-ի համար նախատեսված ամենալավ հավելվածը դարձել է գրաֆիկական Affinity Photo խմբագիրչը, իսկ լավագույն խաղը` The Witness գլուխկոտրուկը։ App Store-ից ամենաշատ ներբեռնած ծրագրերը դարձել են BitmojiSnapchatYouTubeMessengerInstagram և Facebook հավելվածները։

Խաղերի վարկանիշը գլխավորում է Super Mario Run պլատֆորմային խաղը, որին հաջորդում են 8 Ball PoolSnake VS BlockBallzWord Cookies և Subway Surfer խաղերը։

Երաժտական Apple Music ծառայության ամենաշատ լսված ալբոմը կանադացի ռեփեր Դրեյքի More Life–ն է, ամենապոպուլյար կատարումը դարձել է բրիտանացի երգիչ Էդ Շիրինի «Shape of You» երգը։  «Գահերի խաղը» և «Քայլող մեռյալները» գլխավորել են լավագույն հեռուստաշուների ցանկը։