ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Splashtop Personal for iPhone
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի սմարթֆոնը միացնել համակարգչին։
My Luv for couples
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա նախատեսված է սիրային հարաբերությունների մեջ գտնվող զույգերի համար։ Այն կօգնի հաշվել միասին անցկացրած օրերը, ֆիքսել հաճելի հիշողությունները։
Duck Warfare
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս խաղում պետք է բադիկներին պատերզմի ուղարկել ծովահենների դեմ։ Սա զվարճալի խաղ է, որը բաղկացած է 25 աստիճանաբար բարդացող փուլերից։
Animal Math Games for Kids
Գինը՝ 4.99$ – անվճար
Ուսուցողական խաղ է նախադպրոցական տարիքի երեխաների համար: Էմմա անունով փոքրիկ հետազոտողը երեխաներին կսովորեցնի մաթեմատիկական տարրական գիտելիքներ բազմազան խաղերի միջոցով: Հավելվածը պարունակում է շուրջ 100 խաղ: