Ինչպե՞ս արագացնել հին iPhone-ի աշխատանքը

Ժամանակի ընթացքում բոլոր սմարթֆոններն էլ սկսում են դանդաղ աշխատել և iPhone-ը նույնպես բացառություն չէ։ Օգտատերերի մեծամասնությունը նախընտրում է անցում կատարել ավելի նոր մոդելների։ Սակայն հնարավոր է նոր շունչ տալ «ծերացած» iPhone-ներին` ինչպես iPhone 6–ն է կամ 6s–ը։

Reddit-ի օնլայն–ֆորումի մեծաթիվ մասնակիցներ հաստատում են TeckFire նիկով հանդես եկող օգտատիրոջ առաջ քաշած հիպոթեզը։ Նա պատմում է, որ հոգնելով իր սմարթֆոնի` iPhone 6s–ի անտանելի դանդաղ աշխատանքից, որը զիջում էր անգամ իր եղբոր iPhone 6 Plus–ին, որոշել է փոխել մարտկոցը։ Նոր մարտկոցով iPhone 6s-ը սկսել է ցուցաբերել ավելի բարձր արդյունքներ Geekbench արտադողականության թեստում` 2526 բալն ընդդեմ 1466–ի (մեկ միջուկանի մարտկոց) և 4456–ն ընդդեմ 2512 (բազմամիջուկ մարտկոց)։

Դատելով սրանից, նա եզրակացրել է, որ iOS օպերացիոն համակարգն ավտոմոտ կերպով դանդաղեցնում է սմարթֆոնի աշխատանքը` մարտկոցի ռեսուրսի նվազեցման պարագայում, որպեսզի «հոգնած» մարտկոցի  լիցքավորումը բավարարի ավելի երկար ժամանակահատվածի համար, օրինակ մեկ օրվա։ Հայտնի է, որ աշխատանքի արագության դանդաղություն առաջանում է նաև MacBook–երի մոտ, որոնց մարտկոցներն ժամկետն անց են։

Պարզելու համար, արդյոք ձեր iPhone-ի աշխատանքն արհեստականորեն է դանդաղել հնարավոր է CPU DasherX հավելվածի միջոցով։ Այն ցույց է տալիս պրոցեսորի աշխատանքի մաքսիմալ հաճախականությունը։ Apple A8 պրոցեսորով iPhone 6–ի մոտ այն պետք է կազմի 1,4 ԳՀց, Apple A9 պրոցեսորով iPhone 6s–ինը` 1,85 ԳՀց։ Եթե, օրինակ` հավելվածը ցույց է տալիս iPhone 6–ի իրական հաճախականությունը 600 ՄՀց մակարդակի վրա, ինչպես Reddit-ի օնլայն–ֆորումի մասնակիցներից շատերի մոտ է եղել, ապա նշանակում է սմարթֆոնը կարող է դանդաղել կորսված ռեսուրսի և մարտկոցին չծանրաբեռնելու պատճառով։