Facebook-ը գործարկել է անվճար ծառայություն` տեսանյութերին երաժշտություն ավելացնելու համար

Ձանձրալի տեսանյութին կարելի է հետաքրքրություն հաղորդել ճիշտ ընտրված երաժշտությամբ։ Facebook-ում և Instagram-ում տեսանյութեր հրապարակելիս` հաճախ դրանք արգելափակվում են, հեռացվում են, օգտատերերը հեղինակային իրավունքների խախտման խնդրի առջև են կանգնում։ Այսպիսով, նման խնդիրները վերացնելու նպատակով Facebook-ը թողարկել է նոր Sound Collection ծառայությունը, որը տարբեր ոճերի երաժշտական կատարումների, մեղեդիների և ձայնային էֆֆեկտների անվճար ձայնային շտեմարան է։ Այսուհետև առանց հեղինկային իրավունքների խախտման կարելի է հրապարակել տեսանյութեր` օգտագործելով շտեմարանում հասանելի երգերը։

Այս ծառայությունից կարելի է օգտվել հենց տեսանյութը Facebook-ում կամ Instagram-ում բեռնելու ժամանակ։ Sound Collection–ը պարունակում է 1000–ից ավելի ձայնային էֆֆեկտ, գործիքավորում` հիփ–հոփ, ջազ, քանթրի, ռոք և այլ ժանրերում։ Կարելի է որոնում կատարել ըստ ժանրերի, տևողության և այլ չափանիշերի։

Facebook-ի ներկայացուցիչների խոսքով` ծառայությունը հասանելի կլինի ամբողջ աշխարհի օգտատերերի համար։ Աուդիո շտեմարանից օգտագործված երգերի հեղինակային իրավունքները պատկանում են Facebook ընկերությանը։