Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Toddler Learning Games Ask Me Color & Shape Games

Գինը՝ 3.99$ – անվճար

Սա 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված ուսուցողական խաղ է, որի միջոցով երեխան կսովորի հաշվել, կճանաչի գույները, երկրաչափական մարմինները և այլն:

Tape

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կվերականգնի 80-ականների նոստալգիկ հիշողությունները: Այն նվագարկիչը կձևափոխի ռետրո ոճով:

Home Budget Plan Pro

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք կառավերել տան բյուջեն առավել արդյունավետ, վերահսկել բոլոր ծախսերը։

Backgammon HD

Գինը` 3.99$ – անվճար

Սա նարդու թվային տարբերակն է: Այն կարելի է խաղալ առցանց մրցակիցների հետ, ընկերների հետ, հավաքել միավորներ և զբաղեցնել վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականներում: