Թոփ–3 ամենաարագ լիցքավորվող սմարթֆոնները

Թոփ–3 ամենաարագ լիցքավորվող սմարթֆոնները

Ժամանակակից սմարթֆոններն ընդամենը 30 րոպեում կարող են լիցքավորվել ոչ ավելի քան 50%-ով։ Tom’s Guide–ն անցկացրել է փորձարարական թեստ 3 նոր iPhone–ների, Samsung Galaxy Note 8–ի, Google Pixel 2–ի, LG V30–ի և OnePlus 5T–ի միջև։

Բոլոր սմարթֆոններն ամբողջությամբ լիցքաթափել են` հասցնելով 0%-ի, այնուհետև լիցքավորել։ Փորձերը կատարել են 30 և 60 րոպե տևողությամբ։ Apple-ի սմարթֆոնները փորձարկվել են 29 Վտ լիցքավորիչով։ Մյուսները` թեստավորվել են իրենց կոմպլեկտային լիցքավորիչներով։

Հաղթող է դարձել OnePlus 5T սմարթֆոնը, որն օժտված է Dash Charge արագացված տեխնոլոգիայով։ Մարտկոցի հզորությունը 3300 մԱ/ժ է։ Այն կես ժամվա ընթացքում լիցքավորվում է 59%–ով, իսկ մեկ ժամում` 93%–ով։

Երկրորդ տեղում է LG V30–ը` մարտկոցի նույն հզորությամբ։ Արագ լիցքավորման համար այս սմարթֆոնում օգտագործված է Qualcomm Quick Charge 3.0 տեխնոլոգիան, որը 30 րոպեում կարողացել է 53% լիցքավորվել, իսկ 60–ում` 86%։

Եռյակն եզրափակում է iPhone X–ը։ Apple-ի ամենահզոր սմարթֆոնի ցուցանիշները 50% և 81% են։ iPhone 8–ը և 8 Plus–ը մի փոքր են զիջում, իսկ Pixel 2-ը և Galaxy Note 8–ը պարտվում են։  Galaxy S8, Galaxy S8+ և Pixel 2 XL սմարթֆոնները գրեթե նույն արդյունքներն ունեն` 35–38% կես ժամում։