Samsung-ը մշակում է նոր երկկողմանի դիսփլեյ

Samsung-ը մշակում է նոր երկկողմանի դիսփլեյ

Samsung ընկերությունը շարունակում է զարգացնել և նոր տեխնոլոգիաներ մշակել ավելի որակյալ էկրաններ ստեղծելու համար։ Այս տարի Galaxy S8/S8+ և Note8 սմարթֆոններում ներդրվել էին կոր եզրերով դիսփլեյներ, այժմ ընկերությունը պատենդավորել է նոր դիսփլեյ, որն ըստ Let’s Go Digital–ի հրապարակած նկարի, տարածվում է մինչև գադջեթի ետին հատվածը և զբաղեցնում է կորպուսի գրեթե կեսը։

Նկարում պատկերված «display device» անվանումը ստացած գադջեթի մասին հավելյալ տեղեկություն նշված չէ, հայտնի չէ նաև` ինչ գործածություն այն կունենա։

Մամուլում դեռևս 2012–ից շրջանառվում են լուրեր, որ ընկերությունը մշակում է ճկվող էկրանով սմարթֆոն։ Վերջերս կրկին ակտիվացան այդ խոսակցությունները, երբ այս սեպտեմբերին Samsung–ի մոբայլ բաժնի ղեկավարը iPhone-ների պրեզենտացիայի օրը հայտնեց, որ 2018–ին պատրաստվում են թողարկել ճկվող էկրանով սմարթֆոններ։

Թոփ–մենեջերն ընդգծել էր, որ ընկերության ինժեներները դեռևս ունեն որոշ չլուծված խնդիրներ, որոնք հարթելու ուղղությամբ շարունակում են աշխատանքներ տանել։