WhatsApp-ը կապվել է Facebook-ին

WhatsApp-ն այսուհետ կկապվի Facebook սոցցանցի հետ։ Ընկերությունը ակտիվորեն սկսել է Facebook-ում մեսենջերի ինտեգրացման գործընթացը, ինչի շնորհիվ հնարավոր կդառնա միանգամից սոցցանցի էջից մուտք գործել WhatsApp, այլ էջերի հետ կապ հաստատել մեսենջերի միջոցով։ Facebook-ի հաղորդմամբ` մոտ մեկ միլիոն էջում այս պահին տեղադրվել են WhatsApp–ի կոնտակտային տվյալներ։

Այս քայլն արվում է, որպեսզի օգտատերերն իրենց հետաքրքրող բիզնես էջերի հետ ավելի հեշտ և արագ կապ հաստատեն WhatsApp–ով` զանգեն կամ հաղորդագրություններ գրեն։ Սա սկսել է հայտնվել Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում և Ասիական մի շարք երկրներում։ Եվրոպայում և Հայաստանում այն դեռևս հասանելի չէ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ WhatsApp-ի ակտիվ օգտատերերի քանակը հատել է մեկ միլաիրդի սահմանը։ Ինչպես նաև մեսենջերում աստիճանաբար ավելանում են նոր գործառույթներ, վերջերս գործարկվեց նոր ֆունկցիա, որով հնարավոր է ջնջել կամ խմբագրել արդեն իսկ ուղարկված հաղորդագրությունները։

Կարդացե՛ք նաև`

WhatsApp-ի ու Viber-ի 11 գաղտնի հնարավորություններ, որոնց մասին պետք է իմանալ

itTest. Ի՞նչ գիտես WhatsApp-ի մասին