Facebook-ը թույլ կտա վերահսկել և խմբագրել լրահոսը

Facebook-ը թույլ կտա վերահսկել և խմբագրել լրահոսը

Facebook-ը նոր գործառույթ է ներդրել հավելվածի թարմացված տարբերակում։ Սոցցանցում այսուհետ հնարավոր կլինի հեռացնել ընկերոջը հրապարակային լրահոսից (news feed)` առանց տվյալ օգտատիրոջը ընկերների ցանկից ջնջելու։ Արդյունքում նրա հրապարակումներն այլևս չեք տեսնի։

Նոր Snooze գործառույթը թույլ կտա ընկերոջ ակտիվությունը, հրապարակումներն ընդմիշտ հեռացնել լրահոսից կամ էլ ահմանել ժամանակահատված, որի ընթացքում նա կկորի ձեր աչքից։ Առավելագույն ժամկետը 30 օր է։ Ընկերներության խոսքով` նոր գործառույթի նպատակն է հնարավորություն տալ օգտատերերին վերահսկել սեփական լրահոսը և բացառել տհաճ ու անցանկալի հրապարակումները։

Սա կարելի է կիրառել ինչպես օգտատերերի, այդպես էլ խմբերի և հանրային էջերի հրապարակումները բացառելու համար։

Նշենք, որ Snooze-ը հասանելի է Android և iOS համակարգերի համար։

Կարդացե՛ք նաև`

WhatsApp-ը կապվել է Facebook-ին

Facebook-ը գործարկել է անվճար ծառայություն` տեսանյութերին երաժշտություն ավելացնելու համար

Facebook-ի նոր ֆունկցիան օգտատերերին կկապի մենթորների հետ

Facebook-ի նոր ֆունկցիան կկանխի օտար մարդկանց կողմից մերկ լուսանկարների տարածումը սոցցանցում

Թեգեր: Facebook, News Feed, Snooze