Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 19)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Plant Light Meter

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է սենյակային բույսերի խնամքի համար։ Այն թույլ է տալիս չափել լուսավորությունը և ընտրել համեմատաբար ճիշտ տեղ բույսի աճի համար։

Forager

Գինը՝ 6.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի պահպանել հատուկ ռեժիմով սննդակարգ` ավելորդ կիլոգրամներից ազատվելու նպատակով: Այն ունի 30-90 օր տևող մշակված ծրագիր, որին հետևելու դեպքում գուցե արդյունքը ձեզ գոհացնի:

Thankful for

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածում գրառումներ կատարելով, թե ինչի համար եք երախտապարտ հնարավոր է գրանցել ձեռքբերումները և մոտիվացիա ձեռք բերել հետագա քայլերի համար։

 Hatchi 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ռետրո ոճով պատրաստված խաղ է, որում պետք է խնամել, կերակրել, խաղալ, հետևել փոքրիկ վիրտուալ կենդանուն։

 Cross Training

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա ֆիթնես հավելված է, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։