GetContact. հավելված, որը թույլ է տալիս իմանալ անծանոթ համարով զանգողի անունը

GetContact. հավելված, որը թույլ է տալիս իմանալ անծանոթ համարով զանգողի անունը

Հավելված, որի օգնությամբ կարող եք պարզել` ինչ անունով եք գրանցված այլ մարդկանց կոնտակտներում։ GetContact–ը թույլ է տալիս իմանալ Ձեզ անծանոթ համարով զանգողի անունը, կօգնի արագ կողմնորոշվել կոնտակտները պահպանելիս ճիշտ անուններ գրելու հարցում։ Հավելվածով կարելի է նաև արգելափակել Ձեզ անհանգստացնող համարների զանգերը։

Գործածման ձևը պարզ է. հավելվածը ներբեռնելուց հետո հարկավոր է հեռախոսահամարով կամ էլ Facebook-յան էջով մուտք գործել ծրագիր, այնուհետև փնտրել հեռախոսահամարը և սեղմել More Result կոճակը ու տեսնել արդյունքը։ GetContact հավելվածում կարելի է գտնել նաև այն մարդկանց, ովքեր երբեևէ չեն օգտվել այս ծառայությունից։

Հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS համակարգերի համար։

Թեգեր: Android, app, GetContact, iOS