Facebook-ը կտեղեկացնի օգտատիրոջն իր լուսանկարի հրապարակման մասին, անգամ եթե նրան չեն նշել

Facebook-ը կտեղեկացնի օգտատիրոջն իր լուսանկարի հրապարակման մասին, անգամ եթե նրան չեն նշել

Facebook–ն այսուհետ կտեղեկացնի սոցցանցում օգտատիրոջ լուսանկարի հրապարակման մասին, անգամ եթե նրան չեն նշել: Այդ նպատակով կօգտագործվի դեմքերի տարբերակման համակարգը:

Օգտատերը, որին Facebook-ը կգտնի լուսանկարում, հնարավորություն կունենա նշել իրեն, հրաժարվել առաջարկից կամ տեղեկացնել, որ դա ինքը չէ: Եթե լուսանկարը կարգավորումներով սահմանափակ հասանելիությու ունի (օրինակ, կողմնակի անձը հրապարակումն արել է միայն «Ընկերների համար»), նա ծանուցում չի ստանա։

Facebook-ը դեմքերի տարբերակման համակարգը կօգտագործի նաև օգտատերերին զգուշացնելու համար այն մասին, որ իր լուսանկարը ինչ-որ մեկն իր էջի գլխավոր նկարն է դարձրել: Օգտատերը կարող է կարգավորումներում անջատել լուսանկարներում իր դեմքի տարբերակման ֆունկցիան:

AAT Demo

Posted by Facebook on Montag, 18. Dezember 2017