Հայտնի են տարվա ամենաանվստահելի գաղտնաբառերը

SplashData ընկերությունը հրապարակել է այս տարվա 100 ամենաանվստահելի գաղտնաբառերի ամենամյա վարկանիշը: Այն կազմելու համար մասնագետները վերլուծել են մոտ 5 միլիոն գաղտնաբառ, որ կոտրվել են 2017թ. ընթացքում: Այսպիսով 4-րդ տարին անընդմեջ առաջին տեղում է «123456» գաղտնաբառը: Երկրորդ հորիզոնականում է «password»-ը, իսկ երրորդը՝ « 12345678»:

Նշվում է, որ այս տարի օգտատերերը սկսել են մասսայաբար իրենց գաղտանաբառերը կապել «Աստղային պատերազմների» հետ, մասնագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ « starwars» գաղտնաբառից կամ էլ հայտնի հերոսների անուններից: Հաքերները խելացի են և կարող են օգտագործել այդ անուններն ու կոտրել հաշիվներ, այս մասին հայտնել է SplashData-ի ղեկավար Մորգան Սլեյնը:

Ավելի վաղ, Keeper Security ընկերությունը պարզել էր, որ ամենատարածված ու հանրահայտ գաղտնաբառը դարձել է «123456» թվերի կոմբինացիան: Փորձագետներն ուսումնասիրելով 2016-ին գրանցված տվյալների խոշոր արտահոսքերի դեպքերը՝ հայտանբերել են, որ «123456» գաղտնաբառն օգտագործում է ինտերնետ-օգտատերերի մոտ 17%-ը: