Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 21)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tadaa SLR

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը լուսանկարների խմբագրիչ է: Այն թույլ է տալիս շտկել նկարի լուսավորությունը, ֆոկուսը և նկարին որակ հաղորդել:

screen696x696 (1) screen696x696 (2) screen696x696 (3)

Blink – Quick Memo 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա պարզ ինտերֆեյսով, մինիմալիստական ոճով պատրաստված նշումների հավելված է։ Օրվա առաջադրանքները կարող եք գրանցել և կատարել դրանք։

Fonta

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա լուսանկարներ խմբագրելու համար նախատեսված հավելված է: Այն կօգնի նաև բազմապիսի ոճերի ու ձևերի տեքստեր ավելացնել նկարների վրա:

screen696x696 (4) screen696x696 screen696x696 (1)

Sweet Factory

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է աշխատեցնել քաղցրավենիքի գործարանը: Հեշտ ու հետաքրքիր առաջադրանքներով խաղ է:

Taskful: Smart To-Do List

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս սահմանել խելացի առաջադրանքների ցանկ։ Այն կհիշեցնի և կօգնի գործերն ավարտել մինչև վերջնաժամկետը։

Sushi Stickers for iMessage

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա անիմացիոն սթիքերների փաթեթ է iMessage-ի համար: Այստեղ կարող եք գտնել սուշիի թեմատիկայով շուրջ 20 սթիքերներ: