Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tower of Fortune

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ռետրո ոճով պատրաստված փիքսելային խաղում պետք է օգնել հորը գտնել առևանգված և աշտարակում պահվող աղջկան, կռվել թշնամիների դեմ, հավաքել միավորներ և հետ վերադարձնել աղջկան:

Aureus

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղը կօգնի զարգացնել հիշողությունը, մաթեմատիկական հաշվարկների միջոցով պետք է լուծել փազլը և ոսկի արտադրել: Տարրերն այնպես միացրեք իրար, որպեսզի ստանաք ոսկի: Ուշադիր նայեք խաղատախտակին, մտապահեք տարրերը, քանի որ լույսը կարճ ժամանակում կանջատվի:

Dollar Bill Origami 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածում ցուցադրվում է` ինչպես դոլարից պատրաստել տարբեր օրիգամիներ։

UFO on Tape 

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք հետևել անօդաչու թռչող սարքերին։

Superimpose 

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նկարները խմբագրելու համար նախատեսված հավելված է, որի միջոցով կարող եք ազատություն տալ երևակայությանը և նկարներին նոր շունչ հաղորդել։