YouTube-ը կստեղծի նոր երաժշտական ծառայություն Sony-ի և Universal–ի հետ

YouTube-ը կհամագործակցի Sony Music Entertainment և Universal Music Group խոշոր լեյբլների հետ հեղինակային իրավունքների պաշտպանության և 2018–ի սկզբին նոր երաժշտական ծառայություն ստեղծելու նպատակով։

YouTube-ը ցանկանում է ուժեղացնել հեղինակային իրավունքների պաշտպանությունը և ավելի ուշադիր հսկել օգտատերերի գործողությունները։ Երկու խոշոր լեյբլների հետ նաև կստեղծի նաև վճարովի երաժշտական ծառայություն, որի ուղղությամբ ավելի վաղ` մայիսին ձեռք էր բերել համագործակցություն Warner Music–ի հետ։

Ինչպիսին կլինի նոր երաժշտական ծառայությունը դեռևս հայտնի չէ։ Տեղեկություններ կան, որ որոշ տեսահոլովակներ վճարովի կլինեն, իսկ որոշներն` անվճար` կախված հեղինակների որոշումից։ YouTube-ն այս շրջանում ակտիվ աշխատում է ծառայության մոնետիզացիայի ուղղությամբ։

Սպասվում է, որ նոր նախագծի գործարկմամբ կմեծանա հեղինակների եկամուտները, որոնք վերջին շրջանում դժգոհություն էին արտահայտում, որ YouTube-ում իրենց կատարումներն անվճար հասանելի են և շահույթը քիչ է, քան Apple Music–ից կամ Spotify–ից։