Ինչպե՞ս ջնջել ձեր տվյալները GetContact հավելվածից

Վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է գտել GetContact հավելվածը։ Այն թույլ է տալիս տեսնել, թե բջջային հեռախոսահամարը այլ մարդկանց մոտ ինչ անուններով է գրանցվել, ինչի պատճառով հնարավոր է դառնում համարի նույնականացումը։

GetContact-ի բազայից հնարավոր է հեռացել հեռախոսահամարը, ինչն անելու համար պետք է մտնել այս հղումով ու ջնջել այն, ինչպես նաև ջնջել հավելվածը սմարթֆոնից։

Հավելվածը հեռախոսահամարների բազան ավելացնում է գրանցվող մասնակիցների շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր գրանցվող թույլ է տալիս օգտագործել իր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները։

Այսինքն, հավելվածը ներբեռնելով ձեր հեռախոսի հասցեագրքում գրանցված բոլոր անձանց տվյալները հասանելի են դառնում հավելվածի համար, որը վտանգելով այլ անձանց անձնական տվյալնեի պաշտպանության իրավունքը: Կիբերանվտանգության մաասնագետները նշում են, որ այս ծրագիրը թուրքական ծագում ունի և ամենից շատ տարածված է հատկապես հայ օգտատերերի շրջանում։