10 լավագույն ամպային ծառայությունները

IBM-ի ուսումնասիրությունների համարձայն օգտատերերի և ընկերությունների մեծ մասը շարունակում է հրաժարվել թանկարժեք սերվերներից` նախընտրությունը տալով ամպային ծառայություններին։ Ֆայլերը պահել ու ամեն պահի դրանք օգտագորել ցանկացած սարքով առավել հարմարավետ է։ Գործում են բազմաթիվ ամպային ծառայություններ, ընտրությունը բարդ է և պահանջում է մեծ ուշադրություն ու զգուշություն։

Առաջարկում ենք ուշադրության արժանի 10 ամպային պահոց, որոնք տրամադրում են առավելագույն տարածք հուսալի պաշտպանությամբ և որակյալ սպասարկում։

1. Dropbox

  • 2 Գբ անվճար
  • Հարթակներ` Windows, macOS, Linux, iOS, Android

Սա հայտնի ամպային պահոց է, այն սկզբում տրամադրում է 2 Գբ անվճար հիշողություն, բայց այն առանց դժվարության կարելի է ընդլայնել` դարձնելով 16 ԳԲ։ Բավական է միայն կապել այն սոցցացերի էջերի հետ և առաջարկել ակտիվ հղումը մի քանի ընկերների։

Dropbox Business–ի բաժանորդագրումը թույլ է տալիս օգտագործել կորպորատիվ հաշիվ միասնական աշխատանքնեի համար, ինչպես նաև տրամադրում է անսահման տարածք անձնական հաշվի համար։ Ավելին, ստանում եք մի քանի առաջադեմ ֆունկցիաներ, օրինակ` ջնջված ֆայլերի վերականգնումը։

2. Google Drive

  • 15 Գբ անվճար
  • Հարթակներ` Windows, macOS, iOS, Android

Android համակարգով աշխատող սարքերի համար ամենաակնհայտ տարբերակը։ Google-ի ամպային ծառայությունը Android սարքերի հիմքում է դրված, սակայն այն կարող է գրավիչ լինել նաև այլ հարթակներով գործող սարքերի օգտատերերի համար։

Թերություններից մեկը ոչ այնքան մատչելի ինտերֆեյսն է բրաուզերի տարբերակում, բայց Windows և macOS  օգտատերերը կարող են բեռնել ավելի մատչելի ինտերֆեյսով հավելվածը։

3. Mega

  • 50 Գբ անվճար, 200 Գբ` ամսական 4,99 եվրո
  • Հարթակներ` Windows, macOS, Linux, iOS, Android, Windows Phone

Եվս մեկ ամպային պահոց առատաձեռն անվճար տարիֆով։ Mega–ն ունի հարմարավետ մոբայլ հավելված, ինչպես նաև սինքրոնացված է դեսքթոփ օգտատերերի համար։ Անվտանգության տեսակետից ընկերությունը վստահեցնում է, որ բոլոր ֆայլերը գաղտնագրվում են սմարթֆոնում` նախքան սերվերներում պահպանվելը։

4. Yandex.Disk

  • 10 Գբ անվճար
  • Հարթակներ`  Windows, macOS, Linux, iOS, Android, LG Smart TV

Yandex-ի ամպն աշխատում է արագ և ստաբիլ, մշտապես նոր ֆունկցիաներով է համալրվում։ Ծառայությունն ունի սինքնորանցման բարձր արագություն։ Վերջերս Yandex–ն իր ամպային ծառայությունը հանել է նկարների և տեսանյութերի պահպանման սահմանափակումը։ Անսահմանափակ քանակությամբ մեդիա ֆայլեր ամպում պահել հնարավոր է մոբայլ հավելվածով միայն, ավտոմատ բեռնելու ֆունկցիան ակտիվացնելու դեպքում։

5. OneDrive

  • 5 Գբ անվճար
  • Հարթակներ` Windows, macOS, iOS, Android, Windows Phone, Xbox

Նախկին SkyDrive–ի փոխարեն սա ներդրված է Windows 10-ում և բեռնելու կարիք այլևս չկա։ Լուսանկանրները ավտոմոտ կերպով սինքրոնացման համար օպերացիոն համակարգը կարող է օգտագործել  OneDrive–ը։ macOS–ում այն գործարկելիս պետք է հաշվի առնել ոչ այնքան դրական կարծիքները։

6. Mail.ru

  • 8 Գբ անվճար
  • Հարթակներ` Windows, macOS, Linux, iOS, Android, Windows Phone

Yandex.Disk-ի անալոգով աշխատող մրցակից ամպային համակարգը նույնպես առանձնանում է պարզ ու հասանելի ինտերֆեյսով, ինչպես նաև անվճար հիշողության մեծ ծավալով։ Այն նաև թույլ է տալիս արագ ստեղծել և պահպանել սքրինշոթեր ամպում։

7. iCloud

  • 8 Գբ անվճար
  • Հարթակներ` Windows

5 Գբ–ն գուցե ոչ միշտ է բավականացնում, բայց iCloud–ը կարելի է ասել ամենահարմար միջոցն է iPhone-ի նկարները պահպանելու համար։ Ծառայությունը ինտեգրված է macOS–ի Finder ծրագրում` բոլոր MacBook–երի դեսքթոփում։ iWork–ով ստեղծված բոլոր ֆայլերը նույնպես պահպանվում են iCloud–ում և կարող են սինքրոնացվել տարբեր սարքավորումներում։ Այս ծառայության պաշտոնական հավելվածը հասանելի է նաև Windows հարթակով աշխատող սարքերի համար, սա հնարավորություն է տալիս այն իրական ժամանակում օգտագործել Windows-ով աշխատող համակարգչում։

8. Box

  • 10 Գբ անվճար
  • Հարթակներ` Windows, macOS, iOS, Android

Այս ֆունկցիոնալ ամպային պահոցն արագ պոպուլյար դարձավ, այն առաջարկում է  Google Drive-ի և Office 365–ի նմանությամբ մի շարք գործառույթներ։ Դեսքթոփ օգտատերերը Box–ը թույլ է տալիս ոչ միայն սինքրոնացնել իրենց ֆայլերը այլ նաև խմբագրել դրանք հենց ամպում։

Ընկերությունն ակտիվորեն զարգացնում է բիզնես բա–անորդագրությունները։ Բաժանորդագրվելիս` առաջինը հենց այդ փաթեթն է առաջարկվում։ Տաիֆային պլանները հասանելի են դարձնում առաջատար ֆունկցիաներ համատեղ աշխատանքի համար և տրամադրում անսահմանափակ հիշողության ծավալ։

9. IDrive

  • 5 Գբ անվճար
  • Հարթակներ` Windows, macOS, Linux, iOS, Android, Windows Phone

Այս ծառայությունը մշտապես սինքնրոնացնում է բոլոր ֆայլերը, նույնիսկ նրանք, որոնք պահպանվում են ցանցային կրիչներում։ Վեբ–ինտերֆեյսը թույլ է տալիս կիսվել ֆայլերով էլ. փոստով կամ Facebook, Twitter սոցցանցերում։

IDrive–ի առանձնահատկությունն այն է, որ համակարգչից ջնջված ֆայլերը ամպից ավտոմատ կերպով չեն անհետանում։ Ընկերությունը նաև տրամադրում է IDrive Express ծառայությունը, որի միջոցով հնարավոր է վերականգնել կորցրած ֆայլերը։

10. pCloud

  • 10 Գբ անվճար
  • Հարթակներ` Windows, macOS, Linux, iOS, Android

Եվս մեկ ամպային պահոց, որն արժանի է ուշադրության։ Այս ծառայությունը համեմատաբար կարող է դանդաղել։ Ընկերությունը գրանցված է Շվեյցարիայում, որտեղ տվյալների կոնֆիդեցիալությունը խստորեն կարգավորվում է օրենքով։ Հավելյալ գումարի դիմաց կարող եք օգտվել նաև pCloud Crypto–ից, որը կգաղտնագրի առանձին ֆայլեր։