Instagram–ում ներդրվել է նոր ֆունկցիա

The Instagram app is seen on an iPhone on 16 March, 2017. (Photo by Jaap Arriens/NurPhoto via Getty Images)

Instagram-ը աստիճանաբար զարգացնում է նոր ֆունկցիա, որը կարող է առաջարկել նոր հրապարակումներ հիմնվելով ձեր ընկերների ակտիվության վրա։ «Recommended for you» ֆունկցիան հասանելի կլինի առանձին պատուհանով։

Այս բաժնում Instagram–ն ընտրում և ցուցադրում է Ձեզ այն հրապարակումները, որոնք հավանել են այն մարդիկ, ում հետևում եք։ Եթե չհավանեք առաջարկվող որևէ հրապարակում, հնարավոր է այն փակել և թաքցնել։ Ընկերությունը հայտարարել է, որ այլընտրանքային լրահոսը չի խանգարի հիմնական լրահոսին։

Սա միակ նորույթը չէ Instagram-ում։ Վերջերս սոցցանցում ավելացավ առանձին #hashtag-երի հետևելու ֆունկցիան։