2018 թվականին ամերիկացիները կոտրել էն սմարթֆոնի 50 մլն էկրան

SquareTrade ապահովագրական ընկերությունը հայտարարել է, թե քանի էկրան են ամերիկացի օգտատերերը կոտրել անցնող տարվա ընթացքու։

Ըստ SquareTrade-ի,  2018-ին ԱՄՆ բնակիչները կոտրել են մոտ 50 մլն էկրան և դրանց վերանորոգման վրա ծախսել մոտ 3,4 միլիարդ դոլար գումար։ Սա ամբողջ օգտատերերի 66 տոկոսն է կազմում։

Էկրանը կոտրելու ամենատարածված ձևը վայր գցելն է։ Նաև դեպքեր են հանդիպել, երբ սմարթֆոնները ընկել են սեղանից կամ զուգարանակոնքից։ Ըստ վիճակագրության 1 ժամում ԱՄՆ տարածքու մոտ 5761 սմարթֆոն է կոտրվում։