Ի՞նչ են սովորել ռոբոտները 2017-ին. Օլիմպիական կրակի էստաֆետին մասնակցելուց մինչև սուիցիդ

Ի՞նչ են սովորել ռոբոտները 2017-ին. Օլիմպիական կրակի էստաֆետին մասնակցելուց մինչև սուիցիդ

Boston Dynamics ընկերությունը, որը նախկինում ծաղրում էր ռոբոտներին (ծեծում, հարվածում ու ստիպում էր վազել բանանի հագուստով) 2017-ին ցուցադրեց՝ ինչպես է մարդանման Atlas ռոբոտը սալտո անում:

Առաջարկում ենք հիշել, թե ինչ նոր կարողություններ են ձեռք բերել ռոբոտներն անցյալ տարի՝Օլիմպիական կրակի էստաֆետի մասնակցելուց մինչև ինքնասպանություն:

Սալտո՝ ռոբոտի կատարմամբ

Այս տեսանյութում Boston Dynamics-ի մշակած մարդանման ռոբոտը ցուցադրում է իր նոր հմտությունները և 1,5 մետրից թռիչք է կատարում և սահուն կերպով կանգնում ոտքերի վրա:

Մեկ ոտքի վրա կանգնել

2017-ի նոյեմբերին Toyota-ն ցույց տվեց T-HR3 հումանոիդ-ռոբոտը, որը կառավարվում է հեռակա կարգով: Այն ճշգրտությամբ կրկնում է մարդու շարժումները: Հավասարակշռությունը պահպանելով՝ կարողանում է կանգնել մեկ ոտքի վրա:

Քրտնել

Տոկիոյի համալսարանի հետազոտողները մշակել են ռոբոտներ, որոնցում փորձել են պատճենել մարդու մարմնի առանձնահատկությունները: Դրանցից մեկը՝ Կոնգորո ռոբոտը, կարողանում է մարմնամարզությամբ զբաղվել և քրտնել:

Խառնաշփոթ առաջացնել

Atlas ռոբոտը միշտ չէ եղել այդքան ճկուն: Մի անգամ նրան սռաջադրել են զբաղվել ֆիզիկական աշխատանքով՝ տեղափոխել արկղերը, արդյունքում ստացվել է այս պատկերը.

Խորտակվել

Մի քանի ռոբոտներ դարձան չափից շատ մարդանման: Վաշինգտոնում դրանցից մեկը հսկում էր առևտրի կենտրոններից մեկը, սակայն մտնելով շատրվանների մեջ այն խորտակվում է ջրում:

Պայքարել անտունների դեմ

Նույն մոդելի մեկ այլ ռոբոտի կյանքն ավելի լավ է դասավորվել: Նրան աշխատանքի են վերցրել Սան Ֆրանցիսկոյի կենդանիների ապաստարանում: Թիկնապահ-ռոբոտը պետք է հսկեր տարածքը, նաև օգներ փողոցային հանցագործությունների դեմ պայքարելու գործում: Կասկածելի երևույթներ նկատելիս՝ ոստիկանություն էր կանչում, բայց ռոբոտի մոտ բացահայտվել է մեկ այլ կարողություն. նա խանգարել է անտուն մարդկանց վրաններ խփել մայթերին, որի համար նրա վրա մի քանի անգամ հարձակվել են, ի վերջո ռոբոտին ազատել են աշխատանքից:

Մասնակցել Օլիմպիական կրակի էստաֆետին

Հարավային Կորեայում մշակված HUBO ռոբոտը 2017 մասնակցել է Օլիմպիական կրակի ավանդական դարձած էստաֆետին: Նա փայտե պատը ծակել է և փոխանցել է կրակը:

Նեղացնել երեխաներին

Պաղպաղակ պատրաստող ռոբոտը, որն աշխատում է NASA-ի ցուցասրահում փոքրիկ աղջկա համար նրա բաղադրատոմսով դեսերտ է պատրաստել, որից հետո այն ցույց է տվել աղջկան ու հետ վերցրել: Աղջիկը ռոբոտի այդ քայլից վիրավորվել է և լացել: