Հավելվածների համաշխարհային շուկայի հասույթը 35%-ով աճել է

Հավելվածների համաշխարհային շուկայի հասույթը նախորդ տարի աճել է 35%-ով՝ 2016–ի համեմատ և կազմել մոտ 60 մլրդ դոլար` ըստ SensorTower-ի վիճակագրական տվյալների։

Շուկայի առաջատարը Apple ընկերությունն է՝ մոտ 66%: App Store-ի 38.5 մլրդ դոլարից 26.5 մլրդ-ը վճարվել է iOS ծրագրավորողներին։

Google Play-ի ծավալը 2017–ին կազմել է 20.1 մլրդ դոլար՝ 2016 թվականի 15 մլրդ-ի դիմաց։