CES 2018. Sony-ն ներկայացրել է 3 սմարթֆոն

Լաս Վեգասում մեկնրակած CES 2018 պառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսին ներկայացրել է նոր սմարթֆոններ` փոփոխված դիզայնով։

Sony Xperia XA2 Ultra

Այս սմարթֆոնը ստացել է 6–դյույմ էկրան։ Կորպուսը պատրաստված է ալյումինե շրջանակից և պլաստիկից։  Sony Xperia XA2 Ultra–ի տեխնիկական բնութագրիչները հետաքրքիր են, այն  օժտվել է նոր Qualcomm Snapdragon 630 պրոցեսորով, USB Type-C միակցիչով, ինչպես նաև որակյալ հիմնական և դիմային տեսախցիկներով։

Տեխնիկական բնութագիր՝

  • 6 դյույմ դիսփլեյ (1 920 × 1 080)
  • Snapdragon 630 պրոցեսոր
  • 4 Գբ RAM (օպերացիոն հիշողություն), 32/64 Գբ ներքին հիշողություն
  • 23 Մպ հիմնական տեսախցիկ
  • 16 Մպ դիմային տեսախցիկ
  • 3 580 մեգաԱմպեր մարտկոց (լիցքավորման արագացման Quick Charge 3.0 համակարգ)
  • Օպերացիոն համակարգ՝ Android 8.0 Oreo:

Sony Xperia XA2

Սա Ultra–ի ավելի կոմպակտ տարբերակն է, օժտված է 5,2 դյույմ դիսփլեյով։ Այս սմարթֆոնի կորպուսը նույնպես պատրաստված է մետաղից և պլաստիկից։

Տեխնիկական բնութագիր՝

  • 5,2 դյույմ դիսփլեյ (1 920 × 1 080)
  • Snapdragon 630 պրոցեսոր
  • 3 Գբ RAM (օպերացիոն հիշողություն), 32 Գբ ներքին հիշողություն
  • 23 Մպ հիմնական տեսախցիկ
  • 8 Մպ դիմային տեսախցիկ
  • 3 300 մեգաԱմպեր մարտկոց (լիցքավորման արագացման Quick Charge 3.0 համակարգ)
  • Օպերացիոն համակարգ՝ Android 8.0 Oreo:

Sony Xperia L2

Սա ամենապարզն է ընկերության նոր ներկայացրած սմարթֆոններից։ Sony Xperia L2–ի կորպուսն ամբողջապես պլաստիկից է պատրաստված։ Ներկառուցվել է քառամիջուկ MediaTek պրոցեսոր։ Աշխատում է Android-ի հին Nougat օպերացիոն համակրագով։

Տեխնիկական բնութագիր՝

  • 5,5 դյույմ դիսփլեյ (1 280 × 720)
  • MediaTek MT6737T պրոցեսոր
  • 3 Գբ RAM (օպերացիոն հիշողություն), 32 Գբ ներքին հիշողություն
  • 13 Մպ հիմնական տեսախցիկ
  • 8 Մպ դիմային տեսախցիկ
  • 3 300 մեգաԱմպեր մարտկոց (լիցքավորման արագացման Quick Charge 3.0 համակարգ)
  • Օպերացիոն համակարգ՝ Android 7.1.1 Nougat:

 

Նշենք, որ սմարթֆոնների գները և վաճառքի մեկնարկը դեռևս հայտնի չէ։