Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Lunar Ledge 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղի միջոցով կարող եք հաղթահարել վախը բարձրության հանդեպ, պետք է օգնել ընկնող հերոսին հաղթահարել ճանապարհի դժվարությունները և խոչընդոտները` հավաքելով միավորներ։

QuickBooks Self-Employed 

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի կառավարել բյուջեն, հաշվել ծախսերը և եկամուտները, նաև կատարել փոխանցումներ ու տրանզակցիաներ։

 deGeo Camera

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի տեսախցիկով լուսանկարներ անելիս այն չի պահպանում և հիշում տեղանքը, ամսաթիվը և այլ տվյալներ նկարի վերաբերյալ։

 Voice Record

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է որակյալ ձայնագրություններ անելու համար։