ՏՏ աղջիկների և կանանց առաջին թեմատիկ ընթրիքը Հայաստանում

ՏՏ աղջիկների և կանանց առաջին թեմատիկ ընթրիքը Հայաստանում

Հայաստանի ՏՏ ոլորտում ներգրավված կանայք և աղջիկները հունվարի 7-ին առաջին անգամ մասնակցել են թեմատիկ ընթրիքի՝ Geek Girls’ Dinner, որ նախաձեռնել էր Girls in Tech համաշխարհային ցանցի հայկական մասնաճյուղը:

ՏՏ ոլորտի թեմատիկ ընթրիքի ձևաչափը շատ տարածված է Սիլիկոնյան Հովտում, որտեղ հենց կանայք հաճախ հանդիպում են ընթրիքի շուրջ, կիսում իրենց մտքերն ու հանդես գալիս նոր նախաձեռնություններով: Հայաստանում կանանց և աղջիկների առաջին ՏՏ ընթրիքի համար հրավիրվել էին 4 խոսնակներ, ովքեր իրենց ոլորտի և մասնագիտության վերաբերյալ հատուկ զեկույցներ էին պատրաստել։

«Նմանատիպ ընթրիքները լավ առիթ են ոչ միայն նոր հարաբերությունների հաստատման եւ ամրապնդման համար, այլեւ հաճախ հիմք են դառնում նոր նախաձեռնությունների եւ գործընկերության համար: Բացի այդ, սա շատ լավ հնարավորություն է հաստատելու աշխարհի ավելի քան 60 մասնաճյուղ ունեցող մեր ցանցի՝ Girls in Tech-ի գլխավոր առաքելությունը, որն է՝ ընդլայնել կանանց տեղն ու դերը տեխնոլոգիաների, առաջնորդության եւ գործարարության մեջ»,- նշում է Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը:

Geek ընթրիքները Հայաստանում նախատեսվում է վերածել ամենամսյա միջոցառումների շարքի:

This slideshow requires JavaScript.