Հայաստանում արդեն 2-րդ անգամ կանցկացվի Global Game Jam Armenia 2018 միջազգային հաքաթոնը

Հայաստանում արդեն 2-րդ անգամ կանցկացվի Global Game Jam Armenia 2018 միջազգային հաքաթոնը

Հունվարի 26-28-ը Հայաստանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի Global Game Jam խաղերի միջազգային հաքաթոնը։

48 ժամ տևողությամբ հաքաթոնի ընթացքում մասնակիցները պետք է ստեղծեն կամայական ոճի խաղ (թղթախաղ, սեղանի խաղ, վիդեոխաղ)։  Մասնակիցները կարող են լինել խաղերի դիզայներներ, ծրագրավորողներ, նկարիչներ, անիմատորներ, սցենարիստներ, ձայնային ձևավորողներ կամ պարզապես էնտուզիաստներ։

Նշենք, որ խաղ ստեղծելու համար մասնակիցներն իրենց հետ պետք է բերեն անհրաժեշտ տեխնիկակական սարքերը` համակարգիչ, մոնիտոր, VR ակնոցներ և այլ տեխնիկա, գրենական պիտույքներ, սնունդ և այլն)
մասնակիցները կարող են լինել խաղերի դիզայներներ, ծրագրավորողներ, նկարիչներ, անիմատորներ, սցենարիստներ, ձայնային ձևավորողներ կամ պարզապես էնտուզիաստներ:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել GGJ-ի կայքում, այնուհետև մտնել այստեղ  և սեղմել “Join This Jam Site” կոճակը։

2017–ին հաքաթոնի ընթացքում ստեղծվել են Psychedelic Waves, Breaktrough wave, Noizes, Reach 2 Sea, The Fault in Our Waves և Star catchers խաղերը։

Նշենք, որ այս հեքեթոնը կազմակերպվում է 2009թ․-ից, նախորդ տարի GGJ-ին մասնակցել են 93 երկիր, կազմակերպվել է 630 վայրում։ 2017թ-ին մասնակցելու են 98 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը։  Միջոցառման կազմակերպիչներն են Noor Games-ը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և EPIC կենտրոնը: