5 լավագույն ծառայություններն ու ծրագրերը պրեզենտացիա պատրաստելու համար

Ներկայացնում ենք լավագույն ծրագրերը, որոնք կօգնեն պրեզենտացիա պատրաստել, վիզուալիզացնել տեղեկատվությունը և առավելագույնս արդյունավետ ներկայանալ մեծ լսարանի առջև։

Apple Keynote

Հարթակներ` macOS, վեբ և iOS

Այս ծրագիրը հավասարապես կարող է մրցել Microsoft PowerPoint–ի հետ։ Keynote–ը պարունակում է պրոֆեսիոնալ գործիքակազմ գաղափարները ձևակերպելու համար` գեղեցիկ էֆեկտներ, թեմաներ, տառատեսակներ և բազմակողմանի գործիքներ տեքստի հետ աշխատանքի համար։ Այն թույլ է տալիս խմբային աշխատել նախագծի վրա համացացով։ Այն համատեղելի է PowerPoint ֆորմատների հետ։

Apple Keynote-ը չունի Windows և Android համակարգերի համար նախատեսված տարբերակ, թեև հասանելի է կայքի միջոցով և անվճար հասանելի է բոլոր iOS սարքավորումների համար։

Google Slides

Հարթակներ` վեբ, Chrome, Android և iOS

Google Slides–ը հավաքել է օգտատերերի մեծ լսարան, որոնք թիմային աշխատանք են անում։ Այս ծառայությունում շեշտը դրված է հատկապես պրեզենտացիայի խմբային պատրաստման վրա։ Հնարավոր է կոլեգաների հետ միասին իրական ժամանակում խմբագրել սլայդները։ Յուրաքանչյուր մասնակցի խմբագրումները և մտցրած փոփոխությունները ֆիքսվում են առանձին բաժնում։

Ինչպես նաև հնարավոր է պրեզենտացիան պատրաստել օֆյալն ռեժիմում։ Բավական է միայն գործարկել բրաուզերի հավելվածը։ Google Slides-ում կգտնեք բոլոր բազային գործիքները, որոնք օգտագործում եք PowerPoint–ում։ Բացի այդ, Google-ի ծառայությունը հրաշալի աշխատում է  PowerPoint–ի ֆորմատներով, պարզ է յուրացման համար և հասանելի է անվճար։

LibreOffice Impress

Հարթակներ` Windows, macOS, Linux, Android և iOS.

Impress–ը PowerPoint–ի և այլ նմանատիպ ծրագրային ապահովումների պարզեցված այլըտրանքն է։ Այս ծրագիրը զիջում է գեղեցիկ ինտերֆեյսով, նաև թիմային աշխատանքի համար մի քանի օնլայն–գործառույթներով։

Մյուս կողմից էլ, ի տարբերություն շատ այլ մրցակիների, ծրագիրը հասանելի է բոլոր հարթակների համար, անվճար է և համատեղելի է նույնիսկ հին օպերացիոն համակարգերի հետ, ինչպիսին Windows XP–ն է։

Prezi

Հարթակներ` Windows, macOS, Android և iOS.

Այս ծրագիրը մշակողները հրաժարվել են սլայդ պատրաստելու ավանդական ձևաչափից։ Այս ծառայության միջոցով կարող եք պատրաստել մեծ քարտեզ, որի վրա տեղադրել տեքստ, տեսանյութեր, նկարներ և այլ ինֆորմացիա։ Ընդ որում, անհրաժեշտ հատվածները կարելի է մեծացնել գեղեցիկ էֆեկտներով։

Prezi–ն կարելի է օգտագործել բիզնես–պրեզենտացիաների համար, բայց այն ավելի շատ համապատասխանում է ստեղծագործական գաղափարների ներկայացման համար։ Դիզայների հմտություններ չունենալով` հնարավոր է ստեղծել դինամիկ պրեզենտացիա, որը կարող է հետաքրքրաշարժ կերպով տեղ հասցնել ցանկացած թեմա։ Ֆունկցիոնալությամբ այն չի զիջում։ Օնլայն թիմային աշխատանքի հնարավորություն նույնպես առկա է։

Microsoft PowerPoint

Հարթակներ` Windows, macOS, Android և iOS.

Վերջում ավանդական դարձած PowerPoint–ը, որը օգտատերերի մեծամասնության դեպքում առաջինն է մտքին գալիս պրեզենտացիա պատրաստելու մասին խոսելիս։

Հարկ է նշել, որ այս հայտնիությունն արդարացված է։ Ծրագիրն առաջարկում է բոլոր անհարաժեշտ գործառույթները, որոնք կարող են պետք գալ բացառիկ, տարբերովող և ինտերակտիվ պրեզենտացիաներ ստեղծելու համար։ Ֆունկցիաների առատությունը սկսնակ օգտատերերին նույնիսկ կարող է խճճել։