CES 2018. Լաս Վեգասում ներկայացվել են ռոբոտ–մերկապարուհիներ

CES 2018. Լաս Վեգասում ներկայացվել են ռոբոտ–մերկապարուհիներ

Այս տարի CES սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի այցելուներին զվարճացրել են ռոբոտ–մերկապարուհիները, որոնց գլխի տեղում տեղադրված են տեսախցիկներ` պարին հետևողների արձագանքը ֆիքսելու համար։ R2-DD և TripleCPU անդրոիդ մերկապարուհիները ելույթ են ունեցել Լաս Վեգասի Sapphire  ակումբում` իրական մերկապարուհիների հետ։

Ռոբոտները ստեղծել է բրիտանացի Ջիլս Ուոլքեը 2008–ին։ Նրա խոսքով՝ ռոբոտները ստեղծվել են տարբեր սարքերի մնացորդներից:

CES 2018-ի այցլուներին ռոբոտների պարն այնքան էլ դուր չի եղել, բազմաթիվ բողոքներ են եղել, որ շարժումներն իրականին մոտ չեն և տարօրինակ են։ Մերկապրուհիները կարող են չանհանգստանալ, առաջիկայում նրանց ռոբոտները չեն կարող փոխարինել։

 

Մյուսները CES–ի կազմակերպիչներին մեղադրել են սեքսիսզմի մեջ։ MakeLoveNotPorn սթարթափի հիմադիր Սինդի Գալոլը նշել է, որ կազմակերպիչները կանանց համար անհրամար միջավայր են ստեղծել և տղամարդկանց մոտ սերմանում են կանխակալ վերաբերմունք կանանց հանդեպ։ Գենդերային հավասարության խնդիրներ ցուցահանդեսն իսկապես ունի, քանի որ 2 տարի շարունակ կանայք զեկույցներով ելույթներ չեն ունեցել։