ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
NoLocation
Գինը՝ 3.99$ – անվճար
Այս հավելվածի օգնությամբ հնարավոր է հեռացնել լուսանկարների տեղի մասին տվյալները: Արագ և հեշտ կարելի է հեռացնել EXIF-տվյալները:
Wake N Shake Alarm Clock
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա տարբերվող զարթուցիչ է, որը թույլ չի տա քնած մնալ օգտատիրոջը։ Այն պետք է թափահարել այնքան ժամանակ, մինչև կդադարի զանգը։
Cleaning Checklist: Kondo
Գինը՝ 4.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի համակարգել տան մաքրության գործերը։ Նախանշեք անելիքները և այն կհիշեցնի դրանց մասին։
eSignLive
Գինը՝ 32.99$ – անվճար
Այս հավելվածով կարող եք անվտանգ ձևով պատրաստել և կիսվել փաստաթղթերով։
Number Games Match Fun Educational Games for Kids
Գինը՝ 3.99$ – անվճար
Սա երեխաների համար նախատեսված ուսոցողական խաղ է, որը կզարգացնի նրանց հիշողությունը, կսովորեցնի թվերը, հաշվել, գույները ճանաչել և այլն։
Pattern
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս հավելվածը տրամադրում է դատարկ նմուշներ վեբ կայքեր և հավելվածներ պատրաստելու և ձևավորելու համար։ Հավելվածը նախատեսված է iPad-ով գործածելու համար։