Samsung-ը հայտնել է Galaxy S9-ի թողարկման ամսաթիվը

Samsung-ը հայտնել է Galaxy S9-ի թողարկման ամսաթիվը

Սմարթֆոններ արտադրող հարավկորեական ընկերությունը հայտնել է Samsung Galaxy S9-ի թողարկման ամսաթիվը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Samsung Electronics–ի ղեկավար Դոնջին Կոն (Dongjin Koh) այս օրերին Լաս Վեգասում ընթացող CES 2018 էլեկտրոնիկայի ցուցահանդեսին։

Նրա խոսքով` նոր սմարթֆոնը կներկայացվի Բարսելոնայի ամենամյա տեխնոլոգիական Mobile World Congress-ում (MWC)։ Այս տարի այն կացկացվի փետրվարի 26–ից մարտի 1–ը։ Սովորաբար ընկերությունն իր նորույթները ներկայացնում է ցուցահանդեսի բացումից մի քանի օր առաջ։

Սպասվում է, որ Samsung–ը կներկայացնի 2 սմարթֆոն` Galaxy S9 և Galaxy S9 Plus-ը, որոնք շուկա դուրս կգան ավելի ուշ։ Ըստ շրջանառվող լուրերի` Galaxy S9–ը արտաքին տեսքով էապես կտաարբերվի իր նախորդներից։ Կանխատեսումների համաձայն` այն կստանա Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր։

Դոնջին Կոնի խոսքով` ընկերության S-սերնդի սմարթֆոնները S9-ով չեն սահմանափակվի, 2019–ին Samsung-ը կթողարկի ճկվող դիսփլեյով սմարթֆոն։