Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը խոսել է բիթքոինի և թվային արժույթների ապագայի մասին

Միլիարդատեր, խոշոր ներդրող Ուորեն Բաֆեթը «վատ ավարտ» է կանխատեսել բիթքոինի և այլ կրիպտոարժույթների համար։ Աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մեկն ասել է, որ երբեք ներդրում չի կատարի կրիպտոարույթների շուկայում։

«Ես կարող եմ վստահությամբ ասել, որ կրիպտոարժույթները վատ վերջ են ունենալու»,–ասել է Բաֆեթը ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում` խոսելով թվային արժույթների ապագայի մասին, սակայն չի մանրամասնել, թե ինչու և ինչպես։

Նշենք, որ 2017-ի կեսից բիթքոինի փոխարժեքը հատեց 20,000 դոլարի սահմանը, որից հետո նվազեց` տատանվելով 13-16 հազար ԱՄՆ դոլարի միջակայքում։