Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 11)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

NoVu: Emoji Keyboard with GIF 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի անհատականացնել սմարթֆոնի ստեղնաշարը, փոխել տառատեսակը, գույնը, օգտագործել նոր էմոջիներ և այլն։

CalmFace 

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է Apple Watch-ի համար, որով կարելի է չափել հանգստության աստիճանը սրտի զարկերը չափելու շնորհիվ։

Simple Transfer Pro

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածի օգնությամբ հնարավոր է հեշտորեն iPhone-ի նկարներն ու տեսանյութերն անլար եղանակով փոխանցել համակարգչին, iPhone–ին կամ iPad–ին։

Wordly! 

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա բառախաղ է, որի ընթացքում պետք է տրված տառերով սահմանափակ ժամանակում կազմել որքան հնարավոր է շատ բառեր։