WhatsApp-ում հայտնաբերվել է ուրիշի նամակագրության մեջ մտնելու միջոց

Գերմանացի կիբերանվտանգության մասնագետները WhatsApp–ի խմբային չատեր մուտք գործելու միջոց են հայտնաբերել։

Հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր օգտատեր, որը հասանելիություն ունի հավելվածի սերվերներին, կարող է գաղտնի կերպով մուտք գործել մեսենջերի փակ խմբային չատեր` առանց ադմինիստրատորի թույլտվության։ Արդյունքում կկարողանա կարդալ բոլոր հաղորդագրությունները։

WhatsApp–ն օգտագործում է գաղտնաագրման end-to-end սկզբունքը, որի համաձայն` օգտատերերի զրույցը, այդ թվում և գաղտնի խմբերինը պահպանվում է նրանց սարքերում, այլ ոչ թե սերվերներում։ The Wired –ը նշում է, որ սերվերներին հասանելիություն ստանալ կարող են միայն WhatsApp ընկերության աշխատակիցները, կառավարությունը և հաքերները։

Facebook-ի անվտանգության ղեկավարն իր Twitter-յան էջում նշել է, որ գաղտնի չատի մասնակիցները ծանուցում կստանան նոր խմբակից հայտնվելու դեպքում և այդ պարագայում նրանք կորոշեն շարունակել զրույցը։