Ամենաանսովոր սարքերը, որ ներկայացվել են CES 2018-ին

Այս տարի Լաս Վեգասում անցկացվող CES սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում ներկայացվել են մի շարք տարօրինակ գադջեթներ։ Ներկայացնում ենք ամենաանսովորները։

L’Oreal UV Sense

Սա փոքրիկ կլոր սենսոր է, որը կոչված է իր օգտատերերին տեղեկացնել ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվության մասին։ Այն ամրանում է օգտատիրոջ բթամատի եղունգին սթիքերի նմանությամբ։ Սարքում ներդրված սենսորները թույլ են տալիս գնահատել արևային ազդեցության վնասակարությունը, իսկ NFC չիպն ստացված տեղեկատվությունը փոխանցում է սմարթֆոնի հատուկ հավելված։ UV Sense–ի երկարությունը 9 մմ է, իսկ հաստությունը` 2մմ։ Վաճառքում այն կհայտնվի ամռանը, գինը դեռևս հայտնի չէ։

Merge Blaster

Merge ընկերությունը CES-ին ցուցադրել է վիրտուալ (VR) և լրացված (AR) իրականությունների համար նախատեսված խաղային սարք։ Այն տեսքով նման է խաղալիք զենքի, բայց իրականում այն ծառայում է որպես սմարթֆոնի գեյմփադ։ Աքսեսուարը սինքրոնացվում է սմարթֆոնի հետ և թույլ է տալիս սուզվել VR/AR խաղերում։ Կորպուսի վրա տեղադրված 4 կոճակների օգնությամբ հնարավոր է ակնթարթորեն վերալիցքավորել վիրտուալ զենքը և խաղային այլ գործողություններ կատարել։

Helite Hip’Air

Ներկայացվել է Hip’Air անվտանգության բարձիկները հետիոտների համար։ Hip’Air–ը  ընկնելիս կպաշտպանի օգտագործողին։ Այն նախատեսված է առաջին հերթին ծերերի համար։ Բարձիկները ներդրված են հատուկ գոտու մեջ, որը կշռում է մոտ 1 կգ։ Ներդրված սենսորները կարողանում են արագ կերպով հասկանալ, որ մարդն ընկնում է և սարքն արձագանքում է` իրանի շուրջ բացելով անվտանգության բարձիկները։

Asus ROG Bezel-free Kit

Asus ընկերությունը ներկայացրել է գեյմերների համար նոր լուծում։ 3 մոնիտորների համադրությամբ նրանք ամբողջովին կընկղմվեն խաղում։ Նկարները 3 էկրանով ձգելու ռեժիմը վաղուց նորություն չէ, բայց մոնիտորների սահմանները այնուամենայնիվ նկարի ամբողջականությունը խախտում են։ Ընկերությունը պարզ մեթոդով լուծել է այս խնդիրը։

 

Nokia Sleep

Nokia-ն ներկայացրել է Sleep «խելացի» սարքը, որը նման է փոքրիկ գորգի։ Այն պետք է ներքնակի տակ դնել, միացնել հոսանքի աղբյուրին և Wi-Fi ցանցին։ Sleep-ն ավտոմատ կերպով կորոշի` երբ է մարդը քնում, արթնանում և ինչպես է անցնում քունը։ Հատուկ սենսորները ֆիքսում են շարժումները քնի ընթացքում և կազմում են քնի փուլերի գրաֆիկը` կարճատևից խորը։ Nokia-ի մշակած սարքի բոլոր տվյալները հասանելի են սմարթֆոնի հավելվածում։ Սարքի արժեքը 100 դոլար է։

Razer Project Linda

Սա տեսքով հիշեցնում է նոթբուքի, սակայն այն իրականում Razer Phone սմարթֆոնին կցվող սարք է։ Սմարթֆոնը տեղադրվում է թաչփադի տեղում և սմարթֆոնի էկրանի պատկերը փոխանցում է 13 դյույմ անկյունագծով QHD դիսփլեյին։ Ընդ որում, սմարթֆոնի էկրանը նույնպես ակտիվ է մնում և օժանդակ դեր է կատարում։ Նշենք, որ այս համակարգի աշխատանքն ապահովում է Razer Phone–ը։

Moviphone

Moviphone–ի կորպուսում պրոյեկտոր տեղադրելն ընկած է սմարթֆոնի հինքում։ Իր ոչ սովորական նշանակությունը գադջեթին տալիս է 10,2 մմ հաստություն։ Այն կարողանում է 100 դյույմ անկյունագծով HD պատկեր պրոյեկտել։

Այն արտապատկերում է այն, ինչ ներկայացվում է 5,5 դյույմանոց էկրանին։ Ֆիլմերը, պրեզենտացիաները, խաղերը հնարավոր է պրոյեկտել այս սմարթֆոնի օգնությամբ։ Այն աշխատում է Android 7.0 Nougat օպերացիոն համակարգով, համալրվել է 8 միջուկանի MediaTek պրոցեսորով, օպերացիոն հիշողությունը 32 Գբ օպերացիոն և 64 Գբ ներքին հիշողությամբ։ Պրոյեկտորի ռեժիմով մարտկոցը կարող է աշխատել 4–6 ժամ։ Գինը 599 դոլար է։

Myant Skiin

Myant ընկերությունը որոշել է զարգացնել «խելացի» հագուստի գաղափարը և մշակել է ներքնազգեստ` համալրված սենսորներով, որոնք չափում են մարդու մարմնի մի շարք ցուցիչներ։ Skiin ներքնազգեստը կարող է ֆիքսել սրտի զարկերը, մարմնի ջերմաստիճանը, ճնշումը, ճարպային մակարդակը և խոնավության աստիճանը: Այս ամենը չափելու համար իհարկե հարկավոր է լիցքավորել ներքնազգեստը։