Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 12)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Downgeon Quest

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս քվեսթում պետք է գործի դնել տրամաբանությունը, վերլուծել գործողությունների հաջորդականությունը, բացահայտել գաղտնիքներ և զվարճանալ։

Math Balance : Games For Kids

Գինը՝ 7.99$ – անվճար

Այս խաղի միջոցով երեխաները կարող են ավելի արագ գլուխ հանել մաթեմատիկայից` թվերի հետ խաղերի ու տարբեր գործողություններ կատարելով։

OrasisHD

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա լուսանկարներ խմբագրելու համար նախատեսված հավելված է: Այն անհաջող ստացված կադրերը լուսային էֆեկտների միջոցով դարձնում է որակյալ և ստացված:

Discover Maui

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ճամփորդական հավելված է, որը կօգնի ֆիքսել բոլոր այն վայրերը, որ այցելում եք։ Հնարավոր է նշումներ կատարել Ձեզ դուր եկած հաստատությունների, տեսարանների, վայրերի մասին։