Nokia-ն ներկայացրել է քնին հետևող «խելացի» սարք (տեսանյութ)

Nokia-ն CES ամենամյա տեխնո–ցուցահանդեսին ներկայացրել է Sleep «խելացի» սարք, որը նման է փոքրիկ գորգի։ Այն պետք է ներքնակի տակ դնել, միացնել հոսանքի աղբյուրին և Wi-Fi ցանցին։ Sleep-ն ավտոմատ կերպով կորոշի` երբ է մարդը քնում, արթնանում և ինչպես է անցնում քունը։ Հատուկ սենսորները ֆիքսում են շարժումները քնի ընթացքում և կազմում են քնի փուլերի գրաֆիկը` կարճատևից խորը։

Nokia-ի մշակած սարքի բոլոր տվյալները հասանելի են սմարթֆոնի հավելվածում։ Ծրագիրը ցույց կտա, որքանով է արդյունավետ եղել քունը և խորհուրդներ կտա` ինչպես բարելավել քնի որակը։ Արդյունավետությունը նշվում է 1–ից 100 բալ սանդղակով։ Քունը գնահատվում է 4 գլխավոր չափորոշիչով` քնի ժամով, հանգստի որակով, հաճախականությամբ և փուլերի քանակով։