Samsung-ը գաղտնազերծել է իր նոր սմարթֆոնը

Samsung ընկերությունը CES 2018–ի ընթացքում փակ հանդիպմանը ներկայացրել է ծալվող էկրանով սմարթֆոն։ Այս մասին The Investor–ին հայտնել է այդ հանդիպմաը ներկա գտնված աղբյուրը։

Samsung–ը 7,3 դյույմ ծալվող դիսփլեյ է ստեղծել։ Հանդիպմանը նշել են, որ մեխանիզմն այնքան էլ երկարակյաց չէ և ընկերությունն աշխատում է խնդիրը լուծելու ուղղությամբ։ Նախատեսվում է այդ մոդելի արտադրությունն սկսել այս տարվա նոյեմբերին, մշակման հիմնական փուլը գրեթե ավարտված է։

Ճկվող էկրանով Samsung Galaxy X–ի մասին խոսակցությունները մեկ տարի չէ, որ շրջանառվում է։ Դեռևս 2016–ին սպասվում էր, որ այն կներկայացվի հանրությանը, սակայն Galaxy Note7–ի հետ ծագած խնդիրը հետաձգման պատճառ դարձավ։ Նախնական տեղեկությունների համաձայն` էկրանը կճկվի երկու ուղղությամբ 12 մմ–ով` առանց վնասների ռիսկի։

Իսկ առաջիկա ամիսներին սպասվում է Samsung Galaxy S9-ի պաշտոնական թողարկումը։ Օրերս Samsung Electronics–ի ղեկավար Դոնջին Կոն (Dongjin Koh) հայտնել է, որ սմարթֆոնը կներկայացվի Բարսելոնայի ամենամյա տեխնոլոգիական Mobile World Congress-ում (MWC)։ Այս տարի այն կացկացվի փետրվարի 26–ից մարտի 1–ը։