2018-ի ամենասպասված խաղերը

Խաղեր, որոնք կթողարկվեն այս տարի, որոնց անհամբերությամբ սպասում ու քննարկում են բազմահազար օգտատերեր։ Նոր ու հին կերպարներ, պատմություններ ու սյուժեներ, բարելավված գրաֆիկա. ներկայացնում ենք այն, ինչ կտեսնենք խաղային ինդուստրիայում 2018–ին։

 God of War

Հարթակը` PlayStation 4

Կրատոսի վրեժն իրականացավ God of War 3–ում, երբ Զևսն ընկավ նրա ձեռքից։ Բայց անհայտ է, թե ինչ է պատահել հետո, բացի նրանից, որ պարետրազմի Աստվածը ինչ–ինչ պատճառներով Հունաստանից բավականին հեռու վայրում է հայտնվել։

Նոր խաղում կրկին պետք է պայքարել թշնամիների դեմ, բայց այս անգամ սկանդինավյան լեգենդների և միֆերի կերպարերի դեմ։ Հենց Կրատոսը այլ լույսի ներքո կներկայանա։ Սպարտացին ընտանիք է կազմել և կույր կատաղությանը փոխարինել են պատասխանատվության զգացումը և որդու դաստիարակությունը։

Metro Exodus

Հարթակը` PlayStation 4, Xbox One, Windows

Հայտնի «Մետրո» գրքաշարի խաղերը հանրահայտ ու սիրված են ամբողջ աշխարհում։ Metro Exodus–ում շարունակվում է գլխավոր հերոս Արտյոմի պատմությունը, որն իր գաղափարակիցների հետ լքեց մոսկովյան մետրոպոլիտենը և «Ավրորա» գնացքով ճանապարհ ընկավ դեպի արևելյան հողեր` նոր տուն գտնելու նպատակով։

Spider-Man

Հարթակը` PlayStation 4

Կոմիքսների կուլտային հերոսը մեկ տարի առաջ հայտնվեց նոր ֆիլմում, իսկ 2018–ին կվերադառնա ինտերակտիվ խաղային ինդուստրիա։ Մշակողները խոստանում են դրամատիկ սյուժե և հետաքրքիր խաղային զարգացումներ։ Թրեյլերը խոստումնալից է, մնում է սպասել իրական խաղը փորձելուն։

Ni no Kuni 2: Revenant Kingdom

Հարթակը` PlayStation 4, Windows

Level-5 ստուդիայից գեղեցիկ խաղը ամենասպասվածների շարքում է։ Ճապոնական մուլտիպլիկացիայի ոճով պատրաստված, զգլխիչ տեսարաններով ու գրավիչ երաժշտությամբ համալրված RPG խաղը տանում է դեպի ֆանտաստիկ աշխարհ։

Kingdom Come: Deliverance

Հարթակը` PlayStation 4, Xbox One, Windows

Հարդքոր RPG խաղ Միջնադարի մասին` հիմնված իրական իրադարձությունների ու պատմությունների վրա առավելագույն ռեալիզմով` առանց որևէ էլֆերի ու միֆերի։

Kingdom Come: Deliverance–ում չնչին սխալն անգամ կարող է ճակատագրական հետևանք ունենալ։ Պետք է մարտերի ընթացքում լինել գերզգոն վնասվածքներից խուսափելու համար։ Խաղի սցենարիստը ու գլխավոր դիզայները Դանիել Վավրան է, որը նաև Mafia խաղաշարի հեղինակն է։

https://youtu.be/hy-lfrXUtKY

A Way Out

Հարթակը` PlayStation 4, Xbox One, Windows

Այս խաղը հետաքրքիր է նրանով, որ այն անցնել հնարավոր է միայն երկուսով։ Մշակողները ցանկանում են վերադարձնել հին ժամանակները, երբ ընկերները կարող էին ժամեր անցկացնել սիրելի խաղը միասնական ուժերով հաղթահարելու համար։

Red Dead Redemption 2

Հարթակը` PlayStation 4, Xbox One

Rockstar Games–ը պատրաստում է հերթական գլուխգործոցը։ Վայրի արևմուտքի մասին խաղի առաջին մասը լավագույններից է։ Ցավոք այն թողարկվեց միայն խաղային սարքերի համար, թեև օգտատերերը պահանջում էին համակարգչային տարբերակը նույնպես։

Red Dead Redemption 2 խաղացողները կունենան 1-ին մասի հնարավորությունները` գողություն, գլուխների որս, մոլախաղեր և մենամարտեր։

Detroit: Become Human

Հարթակը` PlayStation 4

Detroit: Become Human–ում գիտաֆանտաստաիկ ժանրի ֆիլմերի գաղափարները կիրականանան Դևիդ Քեյջի նոր ինտերակտիվ խաղում։ Մի կողմից ինքնագիտակցությամբ անդրոիդներ, մյուս կողմից` սովորական մարդիկ, որոնք ստիպված են ընդունել աարհեստական կյանքի գոյությունը։

Խաղը բարձրացնում է մարդկային հումանիզմի հարցեր, ինչպես նաև ուշադրություն է դարձնում մի քանի սոցիալական խնդիրների վրա, օրինակ` երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը։

Psychonauts 2

Հարթակը` PlayStation 4, Xbox One, Windows

Grim Fandango և  Full Throttle խաղերի ստեղծող Թիմ Շեյֆերի պլատֆորմային խաղի շարունակությունն է։ Սյուժեի կենտրոնում Ռասպուտին Ակվատոն է, որն ուսումնառություն է անցնում հատուկ ճամբարում, որտեղ պատրաստում են տելեկինեզի կարողություններով օժտված գործակալներ։

Խաղի առաջին մասն այնքան հաջող է եղել, որ օգտատերերը անհամբերությամբ սպասում են երկրորդի թողարկմանը։

The Wolf Among Us 2

Հարթակը` PlayStation 4, Xbox One, Windows, Mac, iOS, Android

Բիքսբի շերիֆի Ֆեյբլթաունում նոր արկածների մասին շատ բան հայտնի չէ, բայց խաղացողներն անհամբերությամբ սպասում են շարունակությանը։ The Wolf Among Us–ը հիմնված է Բիլ Ուիլինհեմի Fables  կոմիքսների վրա, որոնք պատմում են ազգային հեքիաթների հերոսների կյանքի մասին այժմյան Նյու Յորքում։

Նոր մշակված խաղում կլինեն նախկինից ծանոթ հերոսներ, բայց այն չի լինի նախորդի ուղիղ շարոունակությունը, այլ կունենա լրիվ այլ պատմություն ու խնդիրներ։

Far Cry 5

Հարթակը` PlayStation 4, Xbox One, Windows

Ubisoft–ը շարունակում է զարգացնել  Far Cry–ի գիծը։ Խաղացողները պետք է նորից փրկեն տարածաշրջանը կատաղած ու դաժան բռնապետից։ Այս անգամ գործողությունները զարգանում են ԱՄՆ–ում։ Նախորդների նմանությամբ` խաղացողներին սպասվում են բաց աշխարհ, խարիզմատիկ բացասական կերպարներ և զվարճալի արկածներ։ Այս արբերակում խաղը հնարավոր է անցնել ընկերների հետ։