General Motors–ը կթողարկի ինքնավար էլեկտրամեքենա (տեսանյութ)

General Motors կոնցերնը ներկայացրել է Cruise AV ինքնավար ավտոմեքենան, որը չունի ղեկ և կառավարման այլ օրգաններ։

GM–ի նոր արտադրանքը Chevrolet Bolt հիբրիդային էլեկտրամեքենայի ինքնավար տարբերակն է։ Ընկերությունը Cruise AV–ն նկարագրում է հետևյալ կերպ. «առաջին սերիական արտադրության մեքենան, որը զրոյից նախագծվել է, որպեսզի անվտանգ երթևեկի ինքնուրույն` առանց վարորդի, ղեկի, պեդալների, փոխանցման տուփի»։

Ինչպես նշում են GM-ում, Cruise AV–ն պատկանում է այսպես կոչված ինքնավար թեթև մարդատար ավտոմեքենաների 4–րդ սերնդին, որի պարագայում վարորդի ներկայությունն անհրաժեշտ չէ, առանձին դեպքերում էլ տրանսպորտային միջոցը պետք է անվտանգ արգելակի, ճիշտ կայանի և այլն։

Cruise AV–ն զրկված է ոչ միայն ղեկից, պեդալներից, այլ առհասարակ որևէ կռավարման օրգանից` այդ թվում կոճակներից, որոնք կարող է սեղմել ուղևորն երթևեկության ընթացքում, գրում է Engadget-ը, այն նույնիսկ ինքնուրույն բացում և փակում է դռները։  Էլեկտրամեքենան կարող է դուրս գալ ճանապարհ հաջորդ տարի։