App Store–ն այս տարի իր եկամուտով կգերազանցի համաշխարհային կինոարտադրությանը

Apple-ի օնլայն խանութի App Store-ի թվային բովանդակությունն այս տարի իր եկամուտով կգերազանցի համաշխարհային կինոարտադրությանը։ Ինչպես հաշվել է Asymco-ի վերլուծաբան Հորաս Դեդիուն (Horace Dediu) 2011–ից բաժանորդագրություններից, խաղերի, ծրագրերի, հավելվածների ու դրանց նեսում գնումներից «խնձորային» ընկերության եկամուտը տարեցտարի աճում է 5 մլրդ. դոլարով։

2015-ին օնլայն–խանութի եկամուտն առաջին անգամ գերազանցեց Հոլիվուդին, իսկ 2008–ին այն աշխատեց ավելին քան համաշխարհային կինովարձույթը։

Նախորդ տարվա ընթացքում Apple-ը ծրագրավորողներին վճարել է $26,5 միլիարդ։ Այս տարի կախատեսումների համաձայն` Apple-ի օգտատերերը օրական ծախսում են 100 միլիոն դոլար։ Համեմատության համար նշենք, որ գրեթե այդքան Google-ը 2012–ին աշխատել է AdWords–ով գովազդների համար։

Նշենք, որ շատ ընկերություններ իրենց ծրագրերն ու հավելվածներն առաջարկում են անվճար, սա հաշվի առնելով Հորաս Դեդիուի հաշվարկերով, Apple-ի հարթակի տնտեսական ակտիվությունը 2017–ին կազմել է 180 միլիարդ դոլար։ Նման տեմպերով Asymco–ն կանխատեսում է, որ 2019–ին այն կկազմի 1,5 տրիլիոն դոլար։