Բիթքոինի փոխարժեքը նվազել է կրկնակի անգամ

Բիթքոինի փոխարժեքը նվազել է կրկնակի անգամ

Բիթքոինի փոխարժեքը նվազել է 10 հազար դոլարից։ CoinDesk–ի տվյալներով` արբեր բիրժաներում ամենահայտնի կրիպտոարժույթի փոխարժեքը կարճժամանակով ընկել է մինչև 9958 դոլարի, որից հետո այն բարձրացել է և անցել 10 հազար դոլարի սահմանը։

Նշենք, որ 2017-ի դեկտեմբերի կեսին բիթքոինը գրեթե կրկնակի անգամ թանկ արժեր՝ մոտ 20.000 դոլար: Ընդամենը մեկ ամսում այն գրեթե կրկնակի էժանացել է։

Վերջին օրերին էժանանում են նաև մյուս հայտնի կրիպտոարժույթները՝ էֆիրը, ռիփլը: Գլխավոր պատճառը կրիպտոարժույթի մայնինգի կանոնները խստացնելու Չինաստանի իշխանությունների մտադրությունն է: