2017–ին ներբեռնվել է ավելի քան 175 միլիարդ հավելված ամբողջ աշխարհում

App Annie վերլուծական ընկերությունը ներկայացրել է 2017–ին մոբայլ հավելվածների համաշխարհյին շուկայի վերաբերյալ հաշվետվություն։ Նախորդ տարի օգտատերերը ծրագրեր և հավելվածներ ձեռք բերելու համար ծախսել են ավելի քան 86 միլիարդ դոլար, որը կրկնակի անգամ ավելի է համեմատած 2016–ի հետ։

Ամբողջ տարվա ընթացքում ներբեռնվել է ավելի քան 175 միլիարդ հավելված ամբողջ աշխարհում։ Հավելվածների բեռնման քանակով առաջին տեղում Չինաստանն է (+125% համեմատած 2015թ.), որին հաջորդում են Հնդկաստանը (+215%), Միացյալ Նահանգները (–5%), Բրազիլիան (+20%)։ հնգյակը եզրափակում է Ռուսաստանը (+30%)։

Հնդկաստանի ցուցանիշի կտրուկ աճը կապված է 4G ցանցի հետ, որը հասանելի է դարձրել տեղական Jio հեռահաղորդակցության օպերատորը 2016թ. սեպտեմբերին։

Ուսումնասիրությունը ցույ է տվել, որ օգտատերերը ոչ միայն մեծաքանակ հավելվածներ են բեռնել, այլ նաև ավելի շատ ժամանակ են տրամադրել դրանց։ 2017–ին յուրաքանչյուր օգտատեր հավելվածներում անց է կացրել մոտ 3 ժամ կամ 1,5 ամիս տարվա ընթացքում։

Ամեն ամիս միջին օգտատերը սմարթֆոնում բացել է ավելի քան 40 ծրագիր: Հավելվածներում օգտատերերը 7 անգամ ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան մոբայլ բրաուզերներում, ինչպես նաև հավելվածներ մուտք են գործում 13 ամգամ ավելի հաճախ:

App Annie-ի տվյալներով մոբայլ շուկան շարունակում է դրական աճ գրանցել: 2018թ. կանխատեսումների համաձայն՝ օգտատերերի ծախսերը մոբայլ հավելվածներ ձեռք բերելու համար կաճեն մինչեւ $110 մլրդ: