Instagram-ը թեստավորում է 2 նոր ֆունկցիա

Instagram-ը փորձարկում է երկու նոր ֆունկցիա։ Առաջին նորությունը սոցցանցում Instagram Stories-ի նոր տեսքն է։ Որոշ օգտատերեր արդեն ստացել են Type պատուհանին հասանելիություն, որը թույլ է տալիս տեքստ ավելացնել տարբեր տառատեսակներով, ձևերով, ֆորմատներով։ Այնպես որ այլևս հարկավոր չի լինի բեռնել կողմնակի հավելվածներ տեքստի հետ աշխատանքի համար։

Wabetainfo–ի փոխանցմամբ` սոցցանցը թեստավորում է մեկ այլ գործառույթ նույնպես։ Instagram Stories-ը սքրինշոթ անելու դեպքում հրապարակման հեղինակը ծանուցում կստանա այդ մասին։ Նա կարող է տեսնել ով է սքրինշոթ արել իր Stories-ը։ Հնարավոր է այս ֆունկցիան ներդրվում է կոնտենտի կրկնօրինակումը կանխարգելելու կամ էլ 24 ժամ անց ջնջվող հրապարակման անցանկալի տարածումը թույլ չտալու համար։

Նշվում է, որ առաջին փորձի դեպքում Instagram–ը կզգուշացնի, իսկ երկրորդ և մնացած փորձերի դեպքում ավտոմատ կերպով կծանուցի Stories-ի հեղինակին։