Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tape

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կվերականգնի 80-ականների նոստալգիկ հիշողությունները: Այն նվագարկիչը կձևափոխի ռետրո ոճով:

Tile Rider

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս խաղում պետք է մեքենա վարել և լուծել ճանապարհին հանդիպող փազլներն` առաջ շարժվելու և վերջնակետին հասնելու համար։

5K Trainer

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի մարզումներն ավելի արդյունավետ դարձնել։ Այն առաջարկում է վազքի համար ուղեցույց` աուդիո ցուցումներով և երաժշտությամբ։