Թաքնված ֆունկցիաներ iPhone X-ում

Apple ընկերության ամենաինտրիգային սմարթֆոնը՝ iPhone X-ն ավելի հանրահայտ է դառնում և չի մարում հետաքրքրությունը դրա նկատմամբ։ Ներկայացնում ենք փոքրիկ լայֆհաք դրա թաքնված ֆունկցիաների մասին, որոնք ոչ բոլոր օգտատերերին է հայտնի։

iPhone X-ը հնարավորություն է տալիս արագ մեծացնել է դիսփլեյի ցանկացած հատվածը։ Սմարթֆոնի կարգավորումներում ներդրվել է Peek Zoom գործառույթը, որն ակտիվացնելու դեպքում հնարավոր է մեծացնել  iOS սարքի պատկերի կամ տեսանյութի չափը մատի մեկ հպումով։

Եվս մեկ փոքրիկ հնարք. Սքրինշոթ անելու համար iPhone-ի մյուս մոդելներում անհրաժեշտ  է միաժամանակ սեղմել սնուցման և Home կոճակները։ Սակայն iPhone X-ը չունի Home կոճակ, այսպիսով պետք է կիրառել նոր կոմբինացիա` միաժամանակ սեղմած պահել վիրտուալ օգնական Siri-ի և ձայնը բարձրացնելու կոճակները։

Կարդացե՛ք նաև`