Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 23)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Teletext Stickies

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա սթիքերների հավաքածու է, որն ընդգրկում է 40 անիմացիոն սթիքեր, որոնք կարող են նոր տրամադրություն հաղորդել զրույցին։

Jigsaw Wonder Polar Bears for Kids

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա երախաների համար նախատեսված դասական փազլ է: Հասանելի է սպիտակ արջերի նկարներով ավելի քան 3000 փազլ: Հավելվածը թույլ է տալիս կազմել նաև սեփական խճանկարը:

screen696x696 (12) screen696x696 (13) screen696x696 (14)

Week Calendar Widget Pro

Գինը` 0.99$ – անվճար

Սա կօգնի արագ տեղեկանալ շաբաթվա ընթացքում սպասվող բոլոր իրադարձություններին: Առանց արգելաբացելու էկրանին ցույց կտա սպասվելիք իրադարձությունների օրացույցը:

screen696x696 (5) screen696x696 (4) screen696x696 (3)