Nokia–ն մշակում է «խելացի» թևնոց, որը կարող է կանխատեսել քաղցկեղի առաջացումը

Nokia ընկերությունը մշակում է «խելացի» թևնոց, որը կարող է կանխատեսել քաղցկեղի առաջացումը մի քանի ամիս առաջ։ Այս մասին հանյտնել է Nokia-ի գլխավոր տնօրեն Ռաջիվ Սուրին (Rajeev Suri) Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովին, հաղորդում է CNBC–ն։

«Սարքի միջոցով հնարավոր կլինի կանխարգելել հիվանդությունը, և մենք կարծում ենք, որ կեսաչափական տեխնոլոգիաներով հնարավոր է կանխատեսել քաղցկեղի առաջացումը մի քանի ամիս առաջ։ Յուրաքանչյուր ամիսն ու օրը կարևոր է քաղցկեղով հիվանդի համար»,– նշել է նա։

Ընկերության գլխավոր տնօրենի խոսքով` մշակում են այնպիսի թևնոց, որը կկարողանա չափել արյան մեջ խոլեստերինի, շաքարի, կաթնաթթվի մակարդակը։ Այն բժիշկներին հնարավորություն կտա մշտապես տեղյակ լինել իրենց հիվանդի ընթացիկ կարգավիճակից։

Ռաջիվ Սուրին նաև վստահեցրել է, որ 5G կապի հայտնվելուն պես հեռակա վիրաբուժությունն իրականություն կդառնա, քանի որ ինֆորմացիայի ակնթարթային փոխանցումը շատ հարցեր կլուծի։

«Պատկերացրեք, որ Չիկագոյից բժիշկը վիրահատում է Թայվանում գտնվող հիվադին ռոբոտի միջոցով։ Նրան անհրաժեշտ կլինի իրական ժամանակում ստանալ ճշգրիտ ինֆորմացիա վիրահատական ընթքացքի մասին»,–ասել է նա։