Համացանցում հայտնվել են Samsung Galaxy S9-ի նկարներն ու տեսանյութը` նախքան պաշտոնական պրեզենտացիան

Արդեն հայտնի է Galaxy S9 և S9+ սմարթֆոնների պաշտոնական ներկայացման օրը։ Samsung-ն այն կներկայացնի Բարսելոնայում կայանալիք MWC 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսում փետրվարի 25–ին։ Սակայն մինչ այս համացանցում են հայտնվել նոր սմարթֆոնի նկարներն ու տեսանյութը։ Այսպիսով գրեթե ամեն ինչ կարելի է իմանալ հարավկորեական ընկերության նորույթի մասին մինչև պաշտոնական պրեզենտացիան։

Galaxy S9–ը տեսքով գրեթե չի տարբերվում իր նախորդից, այն նույնպես ստացել է առանց շրջանակի դիսփլեյ։  S8-ի նմանությամբ` Bixby խելացի ձայնային օգնականի կոճակ։ VentureBeat–ի տվյալներով` Galaxy S9–ը կունենա 5,8 դյույմ էկրան, 4 Գբ օպերացիոն և 64 Գբ ներքին հիշողություն։ Այն կթողարկվի Qualcomm Snapdragon 845 պրոցեսորով։

Galaxy S9 Plus-ը 6,2 դյույմ էկրանով կլինի,  6 Գբ օպերացիոն և 128 Գբ ներքին հիշողությամբ։ Գլխավոր շեշտադրումն արված է տեսախցիկի վրա, այն կլինի 12 Մպ f/2,4 — f/1,5 հնարավորությամբ, դիմայինը` 8 Մպ։

Նշվում է, որ Galaxy S9-ը մեկ վայրկայնում կկարողանա նկարել մինչև 1000 կադր, որը թույլ կտա շարժումը «դանդաղեցնել» 40 անգամ։ Մատնահետքի սկաները տեսախցիկի տակ է տեղադրվել։ Այսպիսով սպասենք պաշտոնական ներկայացմանը, որից հետո էլ պարզ կդառնան տեխնիկական բոլոր առանձնահատկությունները։