Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 29)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Seek – Explore a New Reality 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք բացահայտել լրացված իրականության (AR) հնարավորությունները: Կարելի է կապվել AR բովանդակություն մշակողների հետ, փոխանակվել փորձով, քննարկել տարբեր աշխատանքներ ու նախագծեր։

Battleship Online X 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հայտնի ու շատերի կողմից սիրելի ծովային ճակատամարտեր խաղի թվային ինտերպրիտացիան է, թղթից ու վանդակավոր գծագրերից կարելի է անցնել և խաղալ վիրտուալ կերպով ընկերների կամ էլ պատահականության սկզբունքով ընտրված հակառակորդի հետ:

screen696x696 (2) screen696x696 (4) screen696x696 (5)

LightEaters!

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում պետք է լուսավորել մութ գործարանը, որը լցված է ուրվականներով  և գտնել դրանից դուրս գալու ճանապարհը: Պետք է պայքարել խավարի և մթության դեմ, որի համար յուրաքանչյուր աշխարհում հարկավոր է գտնել բանալիներ և բացահայտել նոր վայրեր: Խաղն ունի 30 աշխարհ: