Facebook-ը փոխում է իր լրահոսի աշխատքային մեխանիզմը։ մարկ Ցուկներբերգը վերջերս հայտնեց, որ սոցցանցի լրահոսում այսուհետև կնվազեն բիզնեսների, բրենդների և մեդիաների հրապարակումները, առաջնահերթությունը կտրվի ընկերների հրապարակումներին:
Facebook-ի հիմնադիրը հայտնում է, որ նոր ալգորիթմով սոցցացնի news feed-ում օգտատերերը ավելի շատ կտեսնեն տեղական մեդիա հրապարակումները։ Սոցցանցը նախապատվությունը տալու է տեղական նորություններին:
https://www.facebook.com/zuck/posts/10104493997365051?pnref=story
«Մեր նոր թարմացումն այսօր տեղական աղբյուրների առաջխաղացումն է: Մարդիկ մշտապես մեզ ասում են, որ կցանկանային ավելի շատ տեղական նորություններ տեսնել սոցցանցում: Տեղական նորություններն օգնում են մեզ հասկանալ խնդիրները, որոնք կան մեր ընկերակցություններում և ազդում են մեր կյանքի վրա»,-գրել է Ցուկերբերգը։
Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն դեռևս միայն Միացյալ Նահանգների օգտատերերի համար և ժամանակի ընթացքում կտարածվեն այլ երկրներում նույնպես, այդ թվում Հայաստանում։ Բացի այդ, օգտատերեն իրենք կարող են որոշել, թե որ լրատվական աղբյուրի նորություններն են ցանկանում հաճախ կամ էլ առաջինը տեսնել, օրինակ` միջազգային, թե տեղական, սրա համար հարկավոր է օգտվել see first գործառույթից։